Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է
ժողովրդին
Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը
ժողովրդավարական
Հայաստանի Հանրապետությունում ո՞րն է համարվում օրենսդիր մարմին
ՀՀ Ազգային ժողովը
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը`
Երևանն է
Ո՞վ է նշանակում նախարարին
Հանրապետության նախագահը
Բոլորը հավասար են
օրենքի առջև
Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ
իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ
Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել Հանրապետության նախագահ
քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել պատգամավոր`
քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք
Քանի՞ տարի ժամկետով է ընտրվում ՀՀ Ազգային ժողովը
հինգ տարի ժամկետով
Նշվածներից որո՞նք են համարվում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներ
մարզերը և համայնքները
Ո՞վ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներքին քաղաքականությունը`
ՀՀ կառավարությունը
Ո՞վ է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին որոշումը`
ՀՀ Ազգային ժողովը՝ ՀՀ կառավարության առաջարկությամբ
Նշվածներից ո՞վ ունի անձնական ազատության իրավունք`
յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ ունի նամակագրության գաղտնիության իրավունք`
յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ ունի կրթության իրավունք
յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք
յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք
յուրաքանչյուր ոք
ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն`
ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիները
Նշվածներից ո՞վ ունի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք
յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք`
յուրաքանչյուր ոք
Նշվածներից ո՞վ ունի մտքի ազատության իրավունք
յուրաքանչյուր ոք
Մտավոր սեփականությունը պաշտպանվում է`
օրենքով
Նշվածներից ո՞վ է պարտավոր օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը`
ՀՀ քաղաքացին