Վերադիր ծախսեր
Անուղղակի ծախսեր են, անորոշ են, և բաշխումը ինքնարժեքին պետք է դատենք կողմնակի չափորոշիչներով, որևէ խելամիտ բազայով:
Մենեջմենթի հարմարության համար ձեռնարկությունը բաժանում ենք ծախսային կենտրոնների
Դրանք ձեռնարկության առանձին ստորաբաժանումներ են (ֆիլիալ, ակտիվների մի խումբ, մի արտադրատեսակի արտադրություն)
Անուղղակի ծախսերի բաշխման տրադիցիոն մեթոդը
ABC activity based costing
Ինքնարժեքի հաշվառում ֆունկցիաների հիման վրա: Արտադրական ֆունկցիանեէը ռեսուրսներ են սպառում, իսկ արտադրանքները ֆունկցիաներ են պահանջում
ABC ով ստացվում է ավելի ճշգրիտ և արդարացի ինքնարժեք, որն ավելի լավ է արտացոլում այն ջանքերը, որոնք պահանջվել են տարբեր արտադրատեսակներ արտադրելու համար: Կապլանը ելնում էր նրանից, որ ծախսը ծագում է, երբ դու աշխատում ես, ծախսը ծագում է գործունեությունից
Անուղղակի ծախսերի բաշխում ըստ ABC մեթոդի
1 Ընտրում ենք կրիչ, որը համապատասխանում է մյուս մեթոդի ժամը, կգ:
2 Որոշում ենք թե ամեն մի կրիչին ինչքան է ծախսից բաժին ընկնում
3 Ծախսերը բաշխելուց հետո վերլուծում ենք արդյունքը և համեմատում տրադիցիոն մեթոդով ստացված արդյունքների հետ
4 վերլուծելու համար կարող ենք կրիչները հաշվարկել նունքանակ տեսականու համար տարբերությունը ամփոփ տեսնելու համար
Գնորոշում և շահութաբերություն
Անցումը ABC մեթոդին կարող է զգալիորեն փոխել ինքնարժեքները և եթե գինը որոշվում է ինքնարժեք պլյուս եղանակով, ապա վաճառքի գները նույնպես կփոխվեն։
Սակայն պետք է դիտարկել նաև մրցակցության խնդիրը։
Որոշ դեպքերոմ նաև շուկան է որոշում գները, հետևաբար ցանկացաց փոփոխություն կբերի հասույթի և սահմանային շահույթի փոփոխության։
Եթե վերադիրները էական մասով հաստատուն են
Ապա բիզնես վճիռներ կայացնելիս նրանց հաշվի առնել պետք չէ: Անցումն ABC ի կարող է փոխել միավորի հաշվարկային շահույթը, սակայն ավելի կարևոր է միավորի սահմանային շահույթը:
Ավանդական և ABC տարբերություն
Նախկինում անուղղակի ծախսերը բավականին սերտորեն առնչվում էին աշխատույժին կամ մեքենաներին և կազմում էին ինքնարժեքի աննշան մասը և փոքր ազդեցություն ունեին: Արտ գործընթացների համակարգչայնացման հետ որակի վերահսկման, մարքեթինգային անուղղակի ծախսերի մասնաբաժինը մեծացավ: ABC ավելի ճիշտ գնահատող մեթոդ է միավորի ինքնարժեքը հաշվարկելիս